Առողջ և գեղեցիկ
Բնության օրենքները. դեմքի, մարմնի, մազերի խնամք
 
                            Ոչ մի հիվանդություն չի կարող ներթափանցել օրգանիզմ, եթե մեր բոլոր օրգանների եւ բջիջների աշխատանքը ներդաշնակ է: Իսկ ներդաշնակության կարելի է հասնել` պահպանելով բնության օրենքները:
Արեւելյան իմաստուններից մեկն ասել է. «Գարնանը եւ աշնանը պետք է տաք հագնվել, իսկ գիշերը` քնել»: Տաք հագնվելու մասին բոլորս գիտենք, բայց որքանո՞վ է կարեւոր գիշերային քունը: Օրգանիզմը քնի ընթացքում հանգստանում է, օրվա ընթացքում ծախսած ռեսուրսները վերականգնվում են, կուտակված սթրեսները հեռացվում են, վերականգնվում է օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը: Անքուն գիշերները, առհասարակ` քնի խախտումը սոմատիկ խանգարումներ է առաջացնում օրգանիզմում, նվազում է աշխատունակությունը, հիվանդություններ են ի հայտ գալիս: Ցանկալի է քնել ժամը 23:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում: Մինչեւ 24:00 ժամանակահատվածն ընկած 1 ժամ քունը փոխարինում է առավոտյան 2 ժամ քնին: Քնելու ամենաօգտակար ժամանակն է համարվում գիշերը 23:00-ից առավոտյան 5:00-ն ընկած ժամանակահատվածը: Հիշեք, որ ամենախոր քունը գիշերը ժամը 2-4-ն ընկած ժամանակահատվածում է: Հաճախ կարող եք նկատել, որ անկողնում պառկած` չեք կարողանում քնել, չեք կարողանում «անջատվել» օրվա հոգսերից, մտքերից: Ազատվեք դրանցից: Սկզբում դժվար կլինի, սակայն հետզհետե կկարողանաք ձեզ եւ ձեր մտքերին տիրապետել, ուղղորդել: Հեռուստացույցն անջատեք, համակարգչից հեռու մնացեք. դրանք ձեզ միայն խանգարում են: Ինչպես հայտնի է` հիմնական նյարդերը կենտրոնացած են ոտնաթաթերի վրա: Պատահական չէ, որ արեւելյան բժշկությունը օրգանիզմի բուժման բազմաթիվ մեթոդներ է մշակել ոտնաթաթերի միջոցով: Քնելուց առաջ կարող եք պարզապես ոտքերի (մինչեւ կոճերը) տաք լոգանք ընդունել: Ջրին կարող եք նաեւ ծովային աղեր կամ պարզապես փոքր-ինչ սննդային աղ ավելացնել: Այս պրոցեդուրան անելիս` որեւէ այլ բանի մասին մի մտածեք: Անմիջապես կնկատեք` ինչպես է ձեր քունը վրա հասնում: Իսկ ամռանը կարող եք երբեմն-երբեմն ոտաբոբիկ քայլել խոտածածկի, ավազի վրա: 
 
 Մազերի մասին
 
 Եթե ձեր մազերն աշնանը սկսում են թափվել, եւ վիտամինները չեն օգնում դրա կանխարգելմանը, ապա լավ միջոց է սոխի հյութը: Քերիչով անցկացնել գլուխ սոխը, հյութը քամել, քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Անհրաժեշտ է այս դիմակը կրկնել 3 ամիս շարունակ: Ճիշտ է, սոխի բույրը հաճելի չէ, սակայն որոշ ժամանակ անց կնկատեք որակային տարբերությունը, արդյունքն ակնհայտ կլինի: Սոխը կարող եք նաեւ փոխարինել դեղատներում վաճառվող երիժնակի յուղով (ՐպտպռվՏպ ՎՈրսՏ) կամ այլ յուղերով` արեւածաղկի, եգիպտացորենի, եւ այլն: 
 
 Ատամների մասին
 
 Առհասարակ բուսական յուղերը արժեքավոր մթերք են ոչ միայն խոհանոցում, այլեւ բժշկության մեջ: Ատամների եւ լնդերի խնամքի համար խորհուրդ է տրվում բուսական յուղով մաքրել լեզուն, բերանի խոռոչը: Առավոտյան եւ երեկոյան, օրինակ, ձիթապտղի յուղով շփեք բերանի խոռոչը: Հրաշալի մաքրում եւ պաշտպանում է կոկորդը, լնդերը եւ ատամները: 
 
 Տեսողության համար
 
 Աչքերի համար պարտադիր չէ մարզանքներ անելը. նույնիսկ կարող եք պարզապես ժամանակ առ ժամանակ աչքերը հառել, օրինակ, կապույտ երկնքին, կանաչ խոտին, մայր մտնող արեւինգ Համակարգչով աշխատելիս ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացրեք էկրանից եւ այլ կետի` հեռուն հառեք հայացքը: 
 
 Դեմքի մաշկի համար
 
 Դեմքը կարող եք լվանալ կաթի մեջ թրջած հացով. մաքրում եւ սնուցում է մաշկը: Բացի այդ, հրաշալի միջոց է գլիցերինը: Բամբակը թրջեք տաք ջրի մեջ, վրան գլիցերինի կաթիլներ ավելացրեք եւ դրանով մերսեք մաքուր մաշկը: Սնուցում է, փափկեցնում: 
 
 - 1 թեյի գդալ գլիցերինը խառնեք 1թ/գ բնական մեղրի հետ, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր եւ լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Ավելացրեք 1թ/գ վարսակաձավարի ալյուր (օվսյանկա): Կրկին խառնեք: Եթե զանգվածը շատ թանձր ստացվի, ապա կարող եք ջուր ավելացնել: Դիմակը քսեք դեմքին եւ պարանոցին, պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով: Սնուցող եւ թարմացնող, խոնավացնող դիմակ է: 
 
 - Մաշկը խոնավացնող հրաշալի միջոց է հետեւյալ դիմակը. 1 թեյի գդալ գլիցերինը լուծեք 2 ճաշի գդալ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք մաշկին, 15 րոպե անց լվացվեք ոչ շատ տաք ջրով: 
 
 - Խոնավացնող, թարմացնող դիմակ չոր եւ նորմալ, կոմբինացված մաշկի համար. կիտրոնի միջին չափի մի բարակ շերտը կեղեւով հանդերձ մանրացնել: 1 թ/գ գլիցերինը լուծել 2 ճ/գ ջրի մեջ եւ ավելացնել կիտրոնի վրա: Վրան ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր: Լավ խառնել եւ 15 րոպե թողնել մաշկի վրա: 
 
 - Չոր մաշկի համար անփոխարինելի սնուցող դեղատոմս. կարտոֆիլը կաթի հետ եփեք, խյուս պատրաստեք: Սկզբում կարտոֆիլը լվացեք, կեղեւով եփեք, ապա մաքրեք կեղեւը եւ կաթի մեջ լուծեք այն: Ստացված խյուսից 1 ճաշի գդալով վերցրեք եւ խառնեք 1 ձվի դեղնուցի, 1 թ/գ մեղրի եւ 1 ճ/գ բուսական յուղի մեջ, լավ տրորեք: Այնուհետեւ, ինչպես նախորդ դեղատոմսերում, 1 թ/գ գլիցերինը լուծեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, եւ դա լցրեք վերոնշյալ` կարտոֆիլով եւ այլ սննդամթերքով պատրաստված զանգվածի վրա: Կրկին ամբողջը լավ խառնեք եւ քսեք դեմքին, պարանոցին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք ոչ շատ տաք ջրով: 
 
 - Ճարպոտ մաշկը մաքրելու, կամ կոմբինացված մաշկի ճարպոտ հատվածները սնուցելու-մաքրելու համար կավից պատրաստված դիմակների մեջ գլիցերին ավելացրեք: Կես թեյի գդալ գլիցերինը լցրեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, ավելացրեք նույնքան կապույտ, կանաչ, սպիտակ (եւ այլն) կավեր, լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով: 
 
 - Մաքրող եւ սնուցող, խոնավացնող լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք երիցուկի, դաղձի տերեւները, կիտրոնի չորացրած կամ թարմ կեղեւի քերուկը, արջածառի պտուղը (յագոդի ռյաբինի): 2 ճաշի գդալ այդ զանգվածի վրա 1 բաժակ եռջուր լցրեք եւ թույլ կրակի վրա եռացրեք 25-30 րոպե: Կրակից վերցրեք, կափարիչով ծածկեք այն, թողեք սառչի: Քամեք, վրան 1 ճ/գ օղի ավելացրեք եւ 1 ճ/գ գլիցերին: 
 
 Աշնանը մեր օրգանիզմը հատուկ խնամքի կարիք է զգում։ Այդ թվում` մազերը: Մանանեխը (գորչիցա) կամ մանանեխի փոշին ոչ միայն սնուցում է մազերը, այլեւ ակտիվացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը` խթանելով մազերի աճը: Մանանեխը լուծեք տաք ջրի մեջ, բուսական որեւէ յուղ ավելացրեք, ձվի դեղնուց, փոքր-ինչ շաքարի փոշի, լավ խառնեք եւ քսեք մազարմատներին: Եթե մազերը չոր են, ապա այս դիմակը խորհուրդ չի տրվում քսել մազերի ծայրերին: Հատկապես օգտակար է յուղոտ մազերի խնամքի համար: Միայն թե հիշեք, որ մանանեխը շատ չլցնեք, որպեսզի գլխամաշկը չայրվի: Որքան էլ տարօրինակ թվա, մազերի խնամքի համար նաեւ խորհուրդ է տրվում դոնդողով (ժելատին) պատրաստված դիմակը: 1ճ/գ դոնդողը լուծեք ջրի մեջ, թողեք ուռչեն հատիկները, վրան սովորական շամպուն ավելացրեք եւ քսեք մազարմատներին: Պահեք կես ժամ: Դոնդողի շնորհիվ մազերը կխտանան, մազերի աճը կակտիվանա, իսկ դոնդողի մեջ եղած պրոտեինները կսնուցեն մազարմատները:
 24.11.2010
24.11.2010                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...
 03.10.2023
03.10.2023                                     
                                        
                                
                Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
 29.09.2021
29.09.2021                                     
                                        
                                
                Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...
 23.09.2021
23.09.2021                                     
                                        
                                
                Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...
 20.09.2021
20.09.2021                                     
                                        
                                
                Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...
 19.09.2021
19.09.2021                                     
                                        
                                
                Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
 18.09.2021
18.09.2021                                     
                                        
                                
                Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...
 16.09.2021
16.09.2021                                     
                                        
                                
                Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...
 15.09.2021
15.09.2021                                     
                                        
                                
                Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...
 15.09.2021
15.09.2021                                     
                                        
                                
                Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
 14.09.2021
14.09.2021                                     
                                        
                                
                Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
 13.09.2021
13.09.2021                                     
                                        
                                
                Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:
Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...
 13.09.2021
13.09.2021                                     
                                        
                                
                «Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
 30.07.2021
30.07.2021                                     
                                        
                                
                Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
 21.02.2018
21.02.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
     
     
    